Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին

«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին 
հարվածելու մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտնել է, որ «Կատյուշա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի տասնյակ հրթիռներով հարվածել է իսրայելական Նաֆահ ռազմաբազայի 210-րդ տարածքային դիվիզիայի շտաբի վրա, որը գտնվում է Գոլանի բարձունքների հյուսիսային մասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին շիա շարժումը հաղորդագրություն է տարածել։

«Գոլանի բարձունքներում տասնյակ «Կատյուշա» հրթիռներով գրոհը հակառակորդի 210-րդ դիվիզիայի շտաբի վրա իրականացվել է՝ ի պատասխան իսրայելական բանակի կողմից Նաբի Շիթ և Ալ Սաֆարի քաղաքների միջև ընկած Բեքաա հովտի գիշերային ռմբակոծության, որի հետևանքով մի քանի հոգի թեթև վնասվածքներ են ստացել», - շարժման հայտարարությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Բացի այդ, մայիսի 5-ին իսրայելական բանակի դեմ իրականացված գործողությունների շարքում «Հեզբոլլահ»-ը նշել է Հարավային Լիբանանից դեպի արևելք և արևմուտք ընկած հատվածների տասն օբյեկտների ուղղությամբ հարվածների մասին, որոնք հասցվել են «իսրայելական բանակի հրետանային դիրքերին, զինվորներին և փոխադրամիջոցներին»։

Բացի այդ, շարժման տեղեկատվության համաձայն, արևմտյան հատվածում հարվածներ են հասցվել Ռամիայի օբյեկտում գտնվող լրտեսական տեխնիկային, ինչպես նաև Ավիվիմ և Շթոլա ավանների շենքերին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]